13:18 | 16.02.23 | Նորություններ | 1412

Հայկական 10Web-ը գործարկել է AI օգնական WordPress-ի համար

Հայկական 10Web ընկերությունը գործարկել է AI օգնական WordPress-ի համար, որը AI-ի օգնությամբ WordPress-ում SEO-ի համար բովանդակություն ստեղծելու եւ ուղղումներ կատարելու գործիք է:

10Web-ն Արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոսթինգի եւ արագության օպտիմիզացիայի աշխատանքները։ Նոր 10Web AI Assistant-ը կօգնի կատարելագործել բովանդակությունը SEO-ի համար տասն անգամ ավելի արագ։

10Web AI Assistant-ը ներկայացված է տեխնոլոգիական նորույթներ ներկայացնող Product Hunt հարթակում։ Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։

Նորարական գործիքի միջոցով հնարավոր է հեշտությամբ ստեղծել, խմբագրել, վերափոխել եւ SEO-ով օպտիմիզացնել բովանդակությունը՝ ընդամենը մեկ քլիքով։ Այն նաեւ թույլ է տալիս շտկել SEO-ի եւ ընթեռնելիության թերացումները, բանալի արտահայտությունների ու SEO-ի վերլուծության սխալները եւ այլն։



10Web-ի ստեղծման, մշակույթի, ներդրումների եւ տեսլականի մասին ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Նազարյանի հետ iTel.am-ի հարցազրույցը կարդացե՛ք այստեղ։