12:40 | 16.02.23 | Նորություններ | 1791

Safari-ում խոցելիության հետեւանքով արտահոսել են ArCa-ի օգտատերերի գաղտնաբառեր եւ տվյալներ

Safari դիտարկիչում անհայտ խոցելիության հետեւանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել մուտքագրած տարբեր գաղտնաբառեր եւ անձնական տվյալներ:

Նշված խնդիրը ազդել է նաեւ ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, որոնք չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս, տեղեկացնում է Armenian Card-ը։

«Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաեւ քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը եւ որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։  

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA):

Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում»,-ասվում է Armenian Card-ի տարածած հայտարարությունում։