15:25 | 17.02.23 | Նորություններ | 3978

Հայկական Ucraft-ը ճանաչվել է 2023-ի թոփ 20 ծրագրային պրոդուկտներից մեկն աշխարհում

Հայկական Ucraft կայքերի ստեղծման հարթակն Crozdesk-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն 20 ծրագրային պրոդուկտներից մեկը։  

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման եւ դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ եւ միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։

Ucraft-ի հետ մեկտեղ Crozdesk-ի վարկանշում են ընդգրկվել նաեւ WordPress-ը, SquareSpace-ը Wix-ը, Webly-ն եւ այլն։

photo © Crozdesk


Crozdesk.com-ը ծրագրային ապահովումների հայտնաբերման հարթակ է՝ օգտատերերի եւ փորձագետների ակնարկներով, մանրամասն պրոֆիլներով, համեմատության առանձնահատկություններով, վարկանիշներով եւ այլն:

Crozdesk-ը վերլուծում է ծրագրային ապահովման հազարավոր վաճառողների եւ օգնում միլիոնավոր ձեռնարկություններին ամբողջ աշխարհում բարձրացնել իրենց արտադրողականությունը:

Ավելի վաղ Ucraft-ը Better Alternative-ի կողմից ճանաչվել էր որպես «Լավագույն կատարող 2022» (Top performer)։