11:53 | 17.02.23 | Նորություններ | 1945

Rederforest-ի օգտատերերի թիվը հատել է 20 միլիոնը

Հայկական  Rederforest ընկերությունը հայտնել է 20 միլիոն օգտատերերի շեմը հատելու մասին։

Renderforest-ը բոլորը մեկում բրենդավորման հարթակ է, որն օգտատերերին տրամադրում է օնլայն գործիքներ՝ րոպեների ընթացքում բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ եւ կայքեր ստեղծելու համար։

Օգտատերերը կարող են սկսել բրենդավորումը լոգո ստեղծելով, բարձրակարգ մոքափների միջոցով ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայն, պատրաստել գովազդային հոլովակներ եւ անիմացիաներ, ստեղծել տարատեսակ գովազդային վիզուալներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարելի է նախագծել բազմաֆունկցիոնալ եւ պրոֆեսիոնալ վեբ կայք։

Ընկերությունը հիմնադրվել է Նարեկ Սաֆարյանի կողմից 2013 թվականին Երևանում: