13:05 | 15.02.23 | Նորություններ | 38827

Վիվա-ՄՏՍ-ը նորություն ունի «X» եւ «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» եւ «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաեւ «X» եւ «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ծառայությունները հնարավորություն են ընձեռում «X», «Y», «Z» եւ «START» սակագնային պլանների բաժանորդներին իրենց հիմնական փաթեթին ավելացնելու համապատասխանաբար՝ 100 եւ 300 րոպե խոսելաժամանակ (ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան):  

Ծառայությունների ակտիվացման USSD հրահանգները եւ գները
 

Ծառայություն

Ակտիվացման հրահանգ

Գին (ՀՀ դրամ)

«+100 րոպե»

*303*1#

200

«+300 րոպե»

*303*2#

500


Ծառայությունը հետվճարային բաժանորդների համար հասանելի է մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը: