17:43 | 14.02.23 | Նորություններ | 1257
Microsoft-ը մոտ ապագայում ծրագրում է ներդնել արհեստական բանականությունը Word-ում, PowerPoint-ում եւ Outlook-ում։
Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան մտադիր է ինտեգրել նեյրոնային ցանցի տեխնոլոգիաները ընկերության բոլոր ծրագրային պրոդուկտներում, գրում է The Verge-ը։
Շուտով ընկերությունը պատրաստվում է մանրամասն խոսել նոր Prometheus AI-ի եւ այն գործառույթների մասին, որոնք նեյրոնային ցանցը թույլ կտան իրականացնել Office հավելվածներում։
The Information-ն ավելի վաղ հայտնել էր, որ Outlook-ում նեյրոնային ցանցը կարող է օգտագործվել որոնման գործառույթները բարելավելու եւ էլ․ նամակներին արագ պատասխաննելու համար, Word-ում էլ՝ օգտատերերի տեքստերը բարելավելու նպատակով:
Microsoft-ը նաեւ ցանկանում է ներդնել նեյրոնային ցանցը PowerPoint-ում՝ գրաֆիկներ եւ գծապատկերներ ստեղծելու համար: Սա Bing-ի նոր հնարավորությունների տրամաբանական շարունակությունն է. ընկերության որոնողական համակարգն արդեն կարող է ստեղծել աղյուսակներ եւ գրաֆիկներ՝ օգտագործելով AI-ը։