16:56 | 14.02.23 | Նորություններ | 9740
Leadership in Tech (LIT) Academy-ն մեկնարկում է Manage People ծրագիրը, որը միտված է Հայաստանում ՏՏ առաջնորդության զարգացմանը:
Manage People-ը 6-ամսյա ծրագիր է` նախատեսված տեխնոլոգիական թիմերի առաջնորդների եւ ավագ մասնագետների համար, որոնք ձգտում են զարգացնել իրենց կառավարման եւ առաջնորդության հմտությունները:
Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ եւ փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.
• 52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ,
• եռամսյա անհատական հանդիպումներ մենտորների հետ,
• ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենտորների եւ փորձագետների հետ,
• հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին եւ միջոցառումներին,
• հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին,
• LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:
Ծրագրին անմիջական ներգրավվածություն ունեն Արտեմ Գրիգորյանը (LinkedIn), Արսեն Բաբայանը (Adobe), Հարություն Բաղդասարյանը (QLess), դոկտոր Մերի Դուրյանը (Arup) եւ այլ ոլորտի առաջատար փորձագետներ։ Ծրագրին աջակցում են նաեւ Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է մարտի 1-ին:
Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ: