15:01 | 14.02.23 | Նորություններ | 1393

Menu.am-ը հայտնել է կիբեր-հարձակման մասին

Menu.am ընկերության օնլայն հարթակները՝ կայքը եւ հավելվածը, ենթարկվել են կիբեր-հարձակման, ինչի արդյունքում ընկերությունը դադարեցրել է ծառայությունների մատուցումը:

Ընկերությունից հայտնում են, որ «Menu.am-ի գործադիր թիմը, համախմբելով ողջ ռեսուրսները, անհապաղ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու եւ րոպե առաջ հաճախորդներին իր ծառայությունները կրկին հասանելի դարձնելու համար»։

«Առաջիկա ժամերի ընթացքում թե՛ կայքը եւ թե՛ հավելվածը կրկին կգործարկվեն, եւ հաճախորդները կկարողանան պատվեր տեղադրել։ Ընկերությունը հայցում է իր հաճախորդների, գործընկերների, առաքիչների եւ բոլոր ներգրավված կողմերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար եւ խոստանում է գերարագությամբ վերականգնել ծառայությունների հասանելիությունը»,- ասվում է Menu.am-ի տարածած հաղորդագրությունում։