15:58 | 01.02.23 | Նորություններ | 2304

Քուվեյթում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել

Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել:

Բացման պաշտոնական արարողությանը ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գեւորգյանը ներկայացրել է «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները, այնուհետեւ Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրել են իրենց աշխատանքները։

Քուվեյթում «Արմաթ» լաբորատորիան սկսել է իր աշխատանքները դեռ նախորդ տարվա աշնանը, սակայն բացման արարողությունը նշանակվել է հունվարի 31-ին՝ բոլոր հետաքրքրված կողմերին աշխատանոցի առաջին արդյունքները ներկայացնելու նպատակով։