11:25 | 01.02.23 | Նորություններ | 2032

OpenAI-ը թողարկել է AI-ի եւ մարդու գրած տեքստերը ճանաչող գործիք

OpenAI ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է դասակարգիչ գործիք, որն ունակ է տարբերել մարդու կողմից գրված տեքստը նեյրոնային ցանցի ստեղծած տեքստից։

Այն պետք է օգնի բացահայտել AI-ի օգտագործումը կրթության ոլորտում ապատեղեկատվություն կամ չարաշահում տարածելու համար:

Դասակարգիչը լեզվի մոդել է, որը պատրաստված է մարդու եւ AI-ի կողմից ստեղծված զույգ տեքստերի վրա: Դրա համար նեյրոնային ցանցերին ուղղված հարցումները ձեւակերպվել են մարդկանց կողմից գրված տեքստերի թեմաներին համապատասխան։

OpenAI-ը զգուշացնում է, որ գործիքը լիովին հուսալի չէ եւ խորհուրդ է տալիս օգտագործել այն միայն անգլերենով բովանդակության համար։ Թեստերի ընթացքում դասակարգիչը AI-ի կողմից գեներացված տեքստերը նույնականացրել է 26% ճշգրտությամբ: Դեպքերի 9%-ում այն սխալ է ճանաչել մարդու ստեղծած տեքստը եւ ներկայացրել է որպես գեներացված:

Դասակարգչի ճշգրտությունն ավելանում է, քանի որ ստուգվող տեքստի ծավալը մեծանում է: Փոքր(հազար նիշից պակաս) տեքստերը ստուգելիս դրա հուսալիությունը ցածր կլինի: Այն կարող է նաեւ կեղծ արդյունք տալ մարդու կողմից խմբագրված տեքստը ստուգելիս: