Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) Ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտադիմումներ։
Ծրագիրը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ունեն նորարարական գաղափար եւ մտադիր են այն վերածել բիզնեսի։ Կարող են դիմել բոլոր ցանկացողները. ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ լինելը պարտադիր պայման չէ:
Դիմումները հարկավոր է ուղարկել այստեղ:
EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը եւ անհատները զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռք բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նախագծված է նաեւ այն մարդկանց համար, ովքեր չունեն փորձ բիզնես սկսելու եւ կառավարելու ոլորտում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար եւ պատրաստ լինել նոր մարտահրավերների:
Ծրագրի այլ մանրամասները հասանելի են այստեղ։