14:22 | 26.01.23 | Նորություններ | 2414

Հայկական Podcastle-ը գործարկել է ձայնի թվային պատճենը ստեղծող գործիք

Հայկական Podcastle-ը գործարկել է նոր Revoice գործիքը, որը թույլ է տալիս ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը եւ հեշտությամբ օգտագործել այն աուդիո ստեղծելու համար՝ պարզապես մուտքագրելով տեքստ։

Գործիքը փոդքասթերներին հնարավորություն է տալիս խնայել խմբագրման ժամանակը եւ ավտոմատացնել բովանդակության ստեղծման կրկնվող, բայց կարեւոր հատվածները։

Սկսելու համար օգտատերերին կառաջարկվի կարդալ եւ ձայնագրել 70 տարբեր նախադասություն, որից հետո Podcastle-ի արհեստական բանականությամբ աշխատող ալգորիթմը 24 ժամվա ընթացքում կմշակի ձայնի թվային պատճենը։

Տեսանյութում կարող եք ծանոթանալ, թե ինչպես է աշխատում Revoice-ը։



Նշենք, որ Revoice-ը հասանելի է միայն Podcastle Pro-ի օգտատերերի համար։