16:40 | 20.01.23 | Նորություններ | 2022
Հունվարի 25-ին Ռենդերֆորեսթի գրասենյակում տեղի կունենա «Արհեստական բանականությունը եւ աշխատաշուկան․ վտանգներ եւ հնարավորություններ» պանելային քննարկումը։
Open.ai ընկերության GPT-3 նեյրոնային ցանցը եւ վերջինիս ChatGPT-3 մոդուլի գոյությունը հեղափոխական նշանակություն ունեցան ոչ միայն արհեստական բանականության, այլեւ ամբողջ ՏՏ ոլորտի եւ տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա։
Հայաստանում նույնպես թե՛ գործարարները եւ թե՛ ՏՏ ոլորտի աշխատակիցները արդեն իսկ սկսել են օգտագործել ChatGPT-3 մոդուլը առօրյա աշխատանքում՝ արագացնելով եւ հեշտացնելով մի շարք պրոցեսներ։
Պանելային քննարկման մասնակիցները կներկայացնեն՝ ինչպես սովորել ապրել «նեյրոնային ցանցերի» աշխարհում, ինչ է արդեն փոխվել աշխատաշուկայում եւ ինչեր դեռ կփոխվեն, ինչպես է կարելի արդյունավետ կիրառել գործիքը կրթության եւ աշխատանքի մեջ, ինչ պրոցեսներ կարող են արագանալ ու հեշտանալ մեքենայական ուսուցման գործիքների միջոցով եւ որ մասնագիտություններին է վտանգ սպառնում արհեստական բանականության զարգացման հետ զուգահեռ։
Քննարկմանը կմասնակցեն Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը, Dowork.ai-ի հիմնադիր Մուշեղ Գեւորգյանը, Krisp-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։ Այն կվարի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։