Հայկական PopUp School-ն ավելի քան 540 հազար դոլար նախասաղմնային ներդրում է ստացել՝ գնահատվելով 6 միլիոն դոլար:
Այս մասին հայտնել է Dasaran-ի հիմնադիր, PopUp School-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սուրեն Ալոյանը։
«Կրթական համակարգը փոփոխությունների կարիք ունի, եւ մենք վճռական ենք առաջնորդելու այդ փոփոխությունը։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր երեխայի կրթությունը հատուկ հարմարեցված է նրա ուժեղ եւ թույլ կողմերին: Աշխարհ, որտեղ նրանք կարող են սովորել իրենց սեփական տեմպերով եւ իրենց պայմաններով։ Սա կրթության ապագան է, եւ այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով»,-գրել է Սուրեն Ալոյանը:
PopUp School-ն առցանց ուսուցման անհատականացված հարթակ է՝ նախատեսված 8–12-րդ դասարանների աշակերտների համար: Հարթակն աջակցում է աշակերտներին՝ առաջարկելով դասեր, որոնք մշակված են՝ նրանց ուսուցման անհատական ոճը հաշվի առնելով: