11:50 | 13.01.23 | Նորություններ | 12400
Անի եւ Հովիկ Սաֆոյանների հիմնադրած SADA-ն դարձել է Google Cloud Partner առավելության ծրագրի Տվյալների կենտրոնի արդիականացման մասնագիտացման (DCM) գործընկեր:
SADA-ն դարձել է Google Cloud-ի մեկնարկման 5 գործընկերներից մեկն աշխարհի մասշտաբով, որը վաստակել է այս նոր՝ DCM մասնագիտացումը:
«Այս կոչմանը հասնելու փաստը հաստատում է մեր հաճախորդների հանդեպ ստանձնած պարտավորությունը՝ դառնալ Google Cloud-ի ծառայությունների առաջին եւ լավագույն մատակարար-գործընկերներից մեկը։ Մեր հաճախորդները եւ գործընկերները կարող են վստահ լինել, որ SADA-ն կշարունակի տրամադրել լավագույն մասնագիտական ծառայությունները եւ տեխնիկական փորձը։ Իրենց աշխատանքի համար կարեւոր թվային փոխակերպումը լավ ձեռքերում է, երբ նրանք աշխատում են մեզ հետ՝ Google Cloud-ի հզորությունն օգտագործելու համար»,- նշել է SADA-ի Նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։
«SADA Armenia-ի թիմը մյուս երկրների մեր մասնագետների հետ պատրաստ է տվյալների կենտրոնի արդիականացման ծառայությունները մատուցել Հայաստանի ու տարածաշրջանի ընկերություններին, որոնք ամպային փոխակերպումների ընթացքում աջակցության կարիք ունեն»,- նշել է SADA Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:
Google Cloud Partner առավելության ծրագրի նպատակն է Google Cloud-ի հաճախորդներին ապահովել գործընկերներով, որոնք ձեռք են բերել տեխնիկական հմտություններ եւ հաջողություններ՝ մասնագիտացված լուծումների եւ ծառայությունների մատուցման ոլորտներում:
«Որպես DCM մասնագիտացման մեկնարկման գործընկեր, SADA-ն պարտավորություն է ստանձնում հաճախորդներին աջակցել իր փորձառությամբ` ամպային տիրույթում հաջողության հասնելու համար: Մենք ուրախ ենք աշխատել միասին՝ օգնելու կազմակերպություններին հաջողության հասնել թվային փոխակերպման գործում»,- նշել է Google Cloud-ի Գործընկերների տարբերակման համաշխարհային ղեկավար Դերիք Թոմփսոնը:
SADA-ն ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում։ SADA-ն 5 տարի անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի Տարվա գործընկեր, գրանցել է բազմաթիվ այլ նվաճումներ. ներառյալ՝ Google Cloud-ի Վաճառքների գծով Տարվա գործընկեր Հյուսիսային Ամերիկայում, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում: