17:10 | 12.01.23 | Նորություններ | 2163

8 հայկական ստարտափ կներկայանա Armenia Startup Academy-ի Դեմո օրը

Հունվարի 26-ին կկայանա Հայաստան Ստարտափ Ակադեմիայի Traction ծրագրի 3-րդ շրջափուլի Դեմո օրը։

8 հայկական ստարտափ անցել է 14-շաբաթյա մենտորության ծրագիր, որը մեկնարկել էր 2022-ի հոկտեմբերին: Ծրագրի ընթացքում ստարտափներն աշխատել են իրենց վաճառքի, աճի եւ դրամահավաքի ռազմավարությունների մշակման վրա:

Ստարտափները ներկայացնում են մի շարք ոլորտներ, ներառյալ՝ Edtech-ը, Healthtech-ը, AI-ը եւ ժամանցը։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Ծրագիրն իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության EU4Business «Նորարարական զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է GIZ-ի կողմից։ Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։