15:15 | 12.01.23 | Նորություններ | 1513

FAST-ի հրեշտակների ցանցն ընդունում է հայտեր

FAST-ի հրեշտակների ցանցի STAN-ի 12-րդ փիչինգ սեսիայի համար հայտերի ընդունումը բաց է:

STAN-ի 12-րդ փիչինգ միջոցառումը տեղի կունենա փետրվարի 24-ին: Կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք շեշտը դնում են արհեստական բանականության, գիտության եւ տեխնոլոգիայի վրա:

Վերջնաժամկետը փետրվարի 5-ն է։ Դիմել հնարավոր է այստեղ։

STAN-ը միավորում է 39 ականավոր միջազգային ձեռներեցի 7 երկրից՝ տարբեր ոլորտներում եզակի փորձառությամբ, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, ֆինանսները եւ այլն:

Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։