Samsung-ը փետրվարի 1-ին Սան Ֆրանցիսկոյում կանցկացնի Galaxy Unpacked շնորհանդեսը։ Ընկերությունը կցուցադրի Galaxy շարքի S23 ֆլագմանները։
Սա կլինի առաջին օֆլայն միջոցառումը ընկերության համար երեք տարվա ընթացքում: Սան Ֆրանցիսկոյում կտրվի շնորհանդեսի մեկնարկը, որը կհեռարձակվի նաեւ առցանց։
Հավանական է, որ Samsung-ը կցուցադրի Galaxy S23 սմարթֆոնները. ընկերությունը նշել է միայն, որ «նոր Galaxy S շարքը կլինի պրեմիում կարգի մոբայլ փորձառության մարմնացում»:
Engadget-ը գրում է, որ S23 Ultra սարքերը կարող են ստանալ 200 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, իսկ S23-ն ու S23+-ը՝ 50 մեգապիքսելանոց։
Ըստ TechRadar-ի, բացի սմարթֆոններից, ընկերությունը կարող է ցուցադրել նաեւ Galaxy Book 3 նոթբուքեր։
Bring your epic moments into the spotlight. Join us at #SamsungUnpacked, on February 1, 2023.
— Samsung Mobile (@SamsungMobile) January 10, 2023
Learn more: https://t.co/D6nxwskXj1 pic.twitter.com/jllmsDvWmD