12:01 | 11.01.23 | Նորություններ | 13105

Hexact-ը տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով

Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին՝ ընկերությունը կրկնապատկել է եկամուտները:

Անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման եւ հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է:

Hexomatic, Hexowatch, Hexospark եւ Hexometer պրոդուկտների կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) եւ 135 բարելավում (update):

Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են ավելի քան 100,000 օգտատերերի՝ խնայելու 1,067,559 աշխատանքային ժամ: Միաժամանակ, նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել-«քերել» (scrape) են 4,4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4,3 միլիոն փոփոխություն տարբեր վեբ-էջերում:

«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համար ավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝ մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակ է շահել Capterra-ից, GetApp-ից, G2-ից եւ Software Advice-ից: