14:32 | 10.01.23 | Նորություններ | 1717

iPhone 15-ի բոլոր մոդելները Dynamic Island-ով կհամալրվեն

Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանն իր նոր զեկույցում նշել է, որ iPhone 15 շարքի բոլոր չորս մոդելները կունենան Dynamic Island օվալաձեւ կտրվածքով էկրաններ:

Միեւնույն ժամանակ էկրանի չափսերը կմնան նույնը, ինչ iPhone 14-ի ընտանիքում: Pro ֆլագմանները կստանան տիտանի շրջանակ եւ ձայնի կոճակները կարող են սենսորային դառնալ։

photo © Apple


Ինսայդերը նաեւ նշել է, որ USB-C միակցիչը կփոխարինի հնացած Lightning-ին։ Մնացածն ինչպես միշտ՝ ավելի հզոր պրոցեսորներ, բարելավված տեսախցիկներ եւ համակարգի նոր թարմացումներ։

Մարկ Գուրմանը հայտնում է նաեւ, որ Apple-ն աշխատում է ավելի մեծ iPad-ների վրա, բայց դրանք այս տարի գուցե չթողարկվեն: