10:06 | 05.01.23 | Նորություններ | 2028

Team-ը Շեյքի մասնակիցներին նվիրել է երկու Volkswagen ID.4 մեքենա

Հայտնի է Team Telecom Armenia-ի Շեյք գովազդային վիճակախաղի գլխավոր մրցանակի՝ Volkswagen ID.4 էլեկտրական մեքենայի նոր սեփականատիրոջ անունը։  

Team-ից հայտնել են, որ խաղարկությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, որի ընթացքում պատահականության սկզբունքով՝ թվերի գեներացման համակարգի միջոցով բոլոր կտրոններից ընտրվել է Վանաձորի բնակիչ 22-ամյա Ջանիբեկ Հարությունյանի հեռախոսահամարով կտրոնը։

«Շեյքին մասնակցել եմ հենց սկզբից, բայց տեսնելով խաղարկությանը մասնակցողների մեծ քանակը՝ մեքենան հաղթելու ակնկալիք այդքան էլ չունեի։ Անչափ ուրախ եմ, որ հենց ինձ բախտ վիճակվեց դառնալ էլեկտրական մեքենայի սեփականատերը»,- նշել է Ջանիբեկ Հարությունյանը։

Էլեկտրական մեքենան խաղարկելիս պատահական թվերի գեներատորը սկզբում ընտրել էր Իջեւանի բնակիչ Գայանե Գաբրիելյանին պատկանող կտրոնին համապատասխան հեռախոսահամարը, սակայն բաժանորդի հետ կապ հաստատելուց հետո նա ասել է, որ չի մասնակցել Շեյք խաղարկությանը։

Խաղարկության հաջորդ օրը Գայանե Գաբրիելյանը հանդիպել է ընկերության ներկայացուցիչների հետ ու նշել, որ այդ հեռախոսով իր աղջիկն է մասնակցել խաղարկությանը, այդ պատճառով ուղիղ եթերի զանգի ընթացքում լավ չի հասկացել հարցը։ Team Telecom Armenia-ն, հասկանալով ստեղծված իրավիճակը եւ ընդառաջ գնալով տիկին Գայանեի խնդրանքին, որոշում է կայացրել այս ընտանիքին նույնպես նվիրելVolkswagen ID.4 էլեկտրական մեքենա։

Խաղարկության ամփոփման արդյունքում մասնակիցները շահել են 14 սմարթֆոն, 3 ինքնագլոր, 1500-ից ավելի ականջակալ, շուրջ 300 հազար պրոմոկոդ հավելյալ շեյքելու, Team E-shop-ից գնումներ կատարելու եւ կրթական հավելվածներից օգտվելու համար, իսկ շեյքերի ընդհանուր թիվը հատել է 7,5 միլիոնը։