10:44 | 04.01.23 | Նորություններ | 52309

Վիվա-ՄՏՍ-ը հանդես է գալիս նոր առաջարկով

Վիվա-ՄՏՍ-ի «+Premium» ծառայության բաժանորդները կստանան եւս 30 ԳԲ եւ «Yandex Plus» բաժանորդագրություն՝ «X», «Y», «Z», «Viva» կամ «START» սակագնային պլանի շրջանակում:

«Yandex Plus»-ի շրջանակում հնարավոր է վայելել անսահմանափակ ֆիլմեր, սերիալներ, երաժշտություն, փոդքասթներ, աուդիոգրքեր, Yandex GO»-ից օգտվելիս ստանալ 10%-ով ավելի մատչելի ուղեւորությունների հնարավորություն:

«Yandex Plus»-ում ներառված «Yandex Music», «Kinopoisk» եւ «Yandex GO» հավելվածներից օգտվելիս ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:

Ակտիվացում՝ *888*4#
Ակտիվացման գին՝ 2000 դրամ

«Yandex Plus»-ի ակտիվացումը հնարավոր է միայն «My Viva-MTS» հավելվածում: Հավելվածի միջոցով «Yandex Plus»-ը անհրաժեշտ է ակտիվացնել միայն «+Premium» եւ «Yandex Plus» ծառայություններն առաջին անգամ ակտիվացնելիս: «Yandex Plus» ակտիվ բաժանորդագրության վավերականության ժամկետն ավարտվում է «+Premium» ծառայության վավերականության ժամկետը լրանալուն պես՝ թե կանխավճարային, թե հետվճարային բաժանորդագրության դեպքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելել Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: