14:17 | 03.01.23 | Նորություններ | 3098

Synergy Armenia-ն ամփոփել է 2022 թվականը

Synergy Armenia ընկերությունը ներկայացրել է 2022 թվականին կնքած նոր համագործակցություններն ու մշակած ծրագրերը։

Սիներջիի ստեղծած թվային լուծումները շարունակում են կիրառվել աշխարհի տարբեր անկյուններում: Ուգանդայում, Զիմբաբվեում պաշտոնապես գործարկել է էլեկտրոնային արդարադատական նոր համակարգը: Զիմբաբվեում մշակվել է նաեւ Զարգացման նախագծերի կառավարման տեղեկատվական համակարգը եւ Հանրային ծառայության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության համար ստեղծված ծրագիրը` ուղղված Ինտեգրացված սոցիալական զարգացմանը:

Հորդանանում Ներդրումների ազգային ռեգիստրն ավտոմատացրել է աշխատանքը, բարելավել տվյալների որակը եւ թափանցիկությունը, փաստաթղթերի կառավարումը: Նիգերիայում Սիներջիի ծրագիրն օգնում է բացահայտել բնակչության կարիքները եւ պետությունից աջակցություն ստանալ։ Եվս մեկ ծրագրով Նիգերիայում էրոզիայի եւ ջրբաժանների կառավարման նախագծով ավելի քան 3 միլիոն մարդ պայքարում է հեղեղներից առաջացող հողի էրոզիայի դեմ:

Քաթարում ընկերության ստեղծած ծրագրերով կօգնեն գնահատել Շեյխա Մոզայի «Կրթությունը բոլորից վեր» հիմնադրամի կրթական ծրագրերի ազդեցությունը:
Անվտանգ խմելու ջրի, սանիտարական պայմանների եւ հիգիենայի պայմաններ ստեղծելու համար Զամբիայում ընկերության մշակած ավելի քան 800 ցուցիչ կօգնի սանիտարական նախագծին, որ աջակցեն մոտ 15 հազար ընտանիքի՝ նվազեցնելու հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը:

Save the Children-ի համար էլ մեր ստեղծած PRIME օնլայն հարթակն օգնում է աշխարհի 120-ից ավելի երկրում երեխաների կյանքն ավելի ապահով դարձնել:

Ընկերությունը նոր պայմանագրեր է կնքել Նիդեռլանդների, Իրաքի, Բելգիայի, Զիմբաբվեի, Քուրդիստանի՝ արդեն հավատարիմ դարձած գործընկերների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հասարակական կազմակերպությունների հետ:

Սիներջիի տեղեկատվական համակարգերը կիրառվում են նաեւ Հայաստանում:

Արդեն գործում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը միտված Էլեկտրաէնեգիական շուկայի կառավարման ծրագիրը՝ առցանց առեւտուր կազմակերպելու համար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար ստեղծած հայտարարագրման էլեկտրոնային նոր հարթակը կօգնի կոռուպցիայի կանխարգելման գործընթացին: Իսկ Պետեկամուտների կոմիտեն կավտոմատացնի վերահսկվող մաքսային հայտարարագրերի եւ ծանուցումների գործընթացները: Ստեղծվել է նաեւ էլեկտրոնային հարթակ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի համար, որ թվայնացվեն կառույցում մեր երկրի հետ կապ ունեցող գործընթացները:

Սիներջին նոր պայմանագրեր է կնքել եւս 8 երկրում: Արդարադատական համակարգերի թվայնացման նախագծեր կիրականացվեն Էսվատինիում, Ճամայկայում, Մոլդովայում, Սան Տոմե եւ Պրինսիպի կղզի-պետությունում:

Թվայնացման մյուս լուծումները հանրային ֆինանսների կառավարման ոլորտում են: Քենիայում ջրի ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար կթվայնացվեն ջրամատակարարման ծառայությունների գործընթացները: Սեյշելյան կղզիների կառավարության հետ կգործակցեն՝ արտաքին օգնության կառավարման օնլայն համակարգ ստեղծելու համար: