PicsArt ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը խոսել է այն գործոնների մասին, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում:

«Չնայած ՏՏ ոլորտում Հայաստանի ավանդույթներին, տաղանդների առկայությունը հիմնական խոչընդոտն է:

Երկրորդ գործոնը տարածաշրջանի կայունությունն է. դժվար է համոզել ներդրումներ կատարել երկրում, երբ կա էսկալացիայի վտանգ», - ասել է Հովհաննես Ավոյանը՝ Fdiintelligence-ին տված հարցազրույցում:

PicsArt-ի հիմնադիրը հիշատակել է նաեւ դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ. «Դա այնքան էլ լավ չէ մեզ եւ սկսնակ ընկերությունների համար»: