17:12 | 19.12.22 | Նորություններ | 1628
Newmag հրատարակչությունը եւ Digitain ընկերությունը SMART մատենաշարով ներկայացնում են Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» գիրքը
«Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը մոլորակի 4 ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել Օլիմպոսի գագաթին: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են: Աշխարհի ամենահայտնի բիզնես պրոֆեսորներից մեկը քանդում է Մեծ Քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը եւ պատմում՝ ինչը թաքնված է փայլուն շղարշի տակ»,- ասված է Newmag-ի հաղորդագրությունում:
Սքոթ Գալոուեյը ամերիկացի բիզնես պրոֆեսոր, հրապարակախոս, հեղինակ եւ ձեռնարկատեր է: 2012-ին ճանաչվել է աշխարհի 50 լավագույն բիզնես դասավանդող դասախոսներից: Այժմ մարքետինգ է դասավանդում Նյու Յորքի համալսարանի Սթերն բիզնես դպրոցում:
Newmag-ի 2022-ի վերջին գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ 19։30-ին, Digitain ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում (Ծովակալ Իսակովի պողոտա 11)։ Շնորհանդեսի օրը գիրքը վաճառվելու է հատուկ զեղչով։ Մուտքն ազատ է: