18:14 | 09.12.22 | Նորություններ | 2264
Հայկական Wirestock-ը, որը մշակել է թվային բովանդակության դրամայնացման հարթակ, հայտարարել է միանգամից մի քանի սթոք հարթակի հետ համագործակցության մասին։ Envato, Imago, Miricanvas եւ JumpStory հարթակները այսուհետ նոր հնարավորություններ կտան Wirestock-ի 150,000 օգտատերերին:
Wirestock-ի նպատակն է օգնել նոր սերնդի ստեղծողներին առցանց վաճառել իրենց թվային բովանդակությունը: Հարթակի միջոցով ամսական վաճառվող պատկերների քանակը գերազանցում է 200,000-ը։
Ավելի վաղ հայտնել էինք ընկերության Getty Images-ի եւ iStock-ի հետ համագործակցության մասին։