12:45 | 28.11.22 | Նորություններ | 3264
Սննդամթերքի առաքմամբ զբաղվող հայ-իռլանդական Buymie ընկերությունն ընդգրկվել է Deloitte Fast 50 վարկանիշում 500 միլիոն եվրո եկամուտով։
«Մենք ճանաչվեցինք Իռլանդիայի ամենաարագ աճող տեխնոլոգիական ընկերությունը։ Ամեն տարի Deloitte-ը հրապարակում է ամենաարագ աճող 50 ընկերության ցուցակը։ Անցած տարի մենք 5-րդ տեղում էինք։ Այս տարի արդեն առաջինն ենք։ Ամեն ինչ իրագործելի է, եթե ունես ֆանտաստիկ թիմ»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Buymie–ի համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանը։
Buymie-ը սննդամթերքի առաքման առաջատարն է իռլանդական շուկայում եւ համագործակցում է հանրահայտ Lidl, Dunnes Stores, Woodies ընկերությունների հետ՝ հնարավորություն տալով վերջինիս հաճախորդներին կատարել օնլայն գնումներ եւ ստանալ պատվերը հենց նույն օրը։ Buymie-ն ASDA-ի հետ համագործակցությամբ այս տարվա սկզբին ընդլայնել է առաքումները Մեծ Բրիտանիա։
Ընկերությունը հիմնադրվել է Դեվան Հյուզի, Գաբոր Կրազնայի եւ Արտավազդ Սոխիկյանի կողմից։ Այն գրասենյակներ ունի Իռլանդիայում, Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում։
Deloitte-ը գնահատում է իռլանդական ընկերություններին, որոնց եկամուտն ամենաարագ աճն է ունեցել վերջին չորս տարվա ընթացքում: