12:40 | 25.11.22 | Նորություններ | 2218
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության խթանման նպատակով:
Մրցույթի շրջանակում հաղթող կարող է ճանաչվել 1-ից ավելի մասնակից։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ։
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետեւյալ նվազագույն չափանիշներին՝
• առնվազն 3 նմանատիպ ծրագրի իրականացման փորձառություն,
• ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հետազոտական, վերլուծական եւ ուղեցույցերի մշակման փորձը կդիտվի առավելություն),
• ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձեւով` www.armeps.am համակարգի միջոցով։ Վերջնաժամկետը դեկտեմբերի 8-ն է: