11:36 | 25.11.22 | Նորություններ | 2193
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Համագործակցություն հայկական աքսելերատորների հետ» դրամաշնորհային մրցույթ։
«Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել 2022 թվականին աքսելերացիոն ծրագրի մասնակցած ընկերություններին։
Ներկայացվող արտադրանքի կամ ծառայության գաղափարը, նախատիպը պետք է ուղղված լինի բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ․ յուրաքանչյուրին՝ մինչեւ 5,000,000 ՀՀ դրամ:
Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու եւ ներկայացնելու պայմանները հասանելի են այստեղ: