17:12 | 24.11.22 | Նորություններ | 2875
ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգվել է եւս մեկ տարով՝ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հավանություն է տրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:
Նշվում է, որ 2022 թ. աննախադեպ է դիմումների եւ տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։
Օրենքի համաձայն, տնտեսավարող սուբյեկտ են համարվում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք եւս կարող են դիմել, ստանալ հավաստագիր եւ արտոնյալ պայմաններով սկսել եւ ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։
Հայաստանում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։