10:58 | 21.11.22 | Նորություններ | 2015
Հայկական doodooc ստարտափը պաշտոնապես իրականացնելու է Քաթարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Երկրպագուների փառատոնի երաժշտական վիզուալիզացումը։
doodooc-ը միավորել է ուժերը GL events-ի եւ Octagon-ի հետ՝ աշխարհի գավաթի լավագույն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կցուցադրվեն Երկրպագուների գոտիների բոլոր էկրաններին:
doodooc-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչեւ 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խորը վերլուծության վրա։