09:11 | 19.11.22 | Նորություններ | 2230

ARMSAT_1 արբանյակը պատրաստ է շահագործման

ARMSAT_1 հայկական առաջին արբանյակի թեստավորման, կարգաբերման ու կազմակերպչական աշխատանքներն ավարտված են, տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, ունենք դրական արդյունքներ և արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Այժմ աշխատում ենք կառավարման կենտրոնի կառուցման վրա։ Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է։ Շուտով Հայաստան կժամանի աշխատանքային խումբ, որը  կզբաղվի մոնտաժային աշխատանքներով։ Կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով։ Համապատասխան մասնագետներն արդեն վերապատրաստվում են»,- ասել է նախարարը։