FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 7-րդ նախապատրաստական դասընթացի համար հայտերը բաց են։
Տվյալագիտության եւ արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են եւ հասանելի
• զորակոչի ենթակա տղաներին
• երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան եւ դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Հայտերը ընդունվում են մինչեւ 2023 թվականի հունվարի 8-ը ներառյալ: Դիմում հայտը կարող եք լրացնել այստեղ։ Բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը հասանելի է այստեղ։