11:53 | 16.11.22 | Նորություններ | 1423

ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է CYBERGEN 2022 կիբերանվտանգության մրցույթում

Նոյեմբերի 10-ից 11-ը Դիլիջանում անցկացվել է CYBERGEN 2022 կիբերանվտանգության համաժողովը:

CYBERGEN 2022-ին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել է կիբերանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբերանվտանգության թիմը: