11:05 | 16.11.22 | Նորություններ | 11450

SADA-ն Google Workspace-ի հետ աշխատանքում կաջակցի ԱՄՆ բանակին

Ամերիկաբնակ հայազգի Անի եւ Հովիկ Սաֆոյանների հիմնադրած SADA ընկերությունն այսուհետ ԱՄՆ բանակին աջակցություն կտրամադրի Google Workspace-ի հետ աշխատանքում։

ԱՄՆ բանակն ընտրել է Google Workspace հարթակը՝ որպես լուծում, որը կփոխարինի Defense Enterprise Email-ին եւ կսպասարկի բանակի 250,000 հոգանոց անձնակազմին։

Այսպիսով, SADA-ի կողմից Google Workspace Enterprise Plus եւ Google Assured Control լիցենզիաների տեղադրման շնորհիվ մինչեւ 250,000 բաժանորդ կստանա էլեկտրոնային փոստի եւ արտադրողականության բարձրացմանը միտված գործիքների ամբողջական փաթեթ:

«Անվտանգությունն, անշուշտ, կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ բանակի համար, եւ Google Workspace-ն ապացուցել է իր արդյունավետությունը բազմաթիվ այլ ոլորտներում՝ ֆինանսներից մինչեւ նահանգային եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, որտեղ տվյալների անվտանգ պահպանումն առաջնահերթություն է: Այս լուծումը, որը համապատասխանում է բանակի եզակի մարտահրավերներին դիմակայելու համար, ճանապարհ է հարթում ապագա նորարարությունների համար, որպեսզի ԱՄՆ բանակի անվտանգությունն ապահոված լինի Google Cloud-ի կողմից»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

SADA-ն Հայաստանում գրասենյակ է բացել 2021 թվականին։ Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է ԱՄՆ-ում, գրասենյակներ կան նաեւ Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում եւ Հնդկաստանում։

5 տարի անընդմեջ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ն 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։