10:36 | 10.11.22 | Նորություններ | 12034
Նոյեմբերի 8-ին հայտարարվել են «Արեւորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը։
«Արեւորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական եւ անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից։
Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։
«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ․ Քարթերի եւ Ռալի Ի․Լեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):
«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժիսոր Սոհելիա Փուրմահամադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):
«Արեւորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը եւ Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը։