15:09 | 09.11.22 | Նորություններ | 1462

    Նոյեմբերի 12-ին կկայանա Startup School-ի դեմո օրը

    Նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Startup School ձեռներեցական կրթական ծրագրի երրորդ ավարտական միջոցառումը։

    Ամփոփոիչ միջոցառման ընթացքում 9 ամիս տևողությամբ կրթական ծրագրի արդյունքում ստեղծված 10 ստարտափները հանդես կգան մասնագետների և ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների առջև։

    Startup School ծրագիրը երկամյա գործունեության արդյունքում ունեցել է շուրջ 300 մասնակից, ովքեր բացահայտել են անձնային զարգացման գաղտնիքները, դիզայն մտածողության օգնությամբ գեներացրել են գաղափարներ և գնահատել դրանք, ինչպես նաև ծանոթացել բիզնես մոդելի և ռազմավարության մշակմանը։

    Startup School Demo Day Fall 2022-ը կունենա մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի (pitch) ներկայացում, կարճատև հարցուպատասխան, նեթվորքինգի հնարավորություններ, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողություն։

    Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

    Startup School-ի ավարտական միջոցառումը կազմակերպվել է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի և ՀԱՀ Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնի համագործակցությամբ։