12:21 | 09.11.22 | Նորություններ | 1505

    Նոր առաջարկ Team Telecom Armenia-ից

    Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր առաջարկները և զարգացնել հաճախորդներին համալիր ծառայություններ մատուցելու կոնցեպտը, հայտարարում է իր մասնաճյուղերից TCL հեռուստացույց ձեռք բերելու հնարավորության մասին։

    Բաժանորդագրվելով ընկերության Cosmo և Combo փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ Team-ի հաճախորդները կարող են գնել TCL 7-րդ սերնդի սմարթ հեռուստացույց 197 000 դրամ գնով ու դիտել մեծ ֆուտբոլը՝ Աշխարհի առաջնությունը, մեծ էկրանին։

    TCL 55” անկյունագծով Android TV-ի գլխավոր հատկանիշներն են 4K UltraHD էկրանը, ձայնային կառավարումը, Dolby Vision•Atmos տեսաձայնային տեխնոլոգիան, ինչպես նաև YouTube, խաղեր և այլ պահանջված հավելվածներ Play Market-ից ներբեռնելու հնարավորությունը։

    Հեռուստացույցի համար տրամադրվելու է 1 տարվա երաշխիք, իսկ ձեռք բերել կարելի է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով։

    Նշենք նաև, որ այս հեռուստացույցներում արդեն առկա է Team TV հավելվածը և դրա օգտագործման համար անհրաժեշտ չէ հավելյալ սարք։

    Ի դեպ, հեռուստացույցը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 277 000 դրամով։

    2021 թվականին TCL-ի Android Smart TV-ն ճանաչվել է ամենավաճառվողը, իսկ TCL Electronics-ը LCD հեռուստատեսային բրենդերի շարքում երկրորդն է աշխարհում։

    Առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։