17:46 | 26.10.22 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 101846

Ամենանորաձեւ IT գրասենյակները. DataArt Armenia-ի նոր աշխատանքային միջավայրը

DataArt-ը ծրագրային ապահովման մշակման համաշխարհային ընկերություն է, որը յուրօրինակ մոտեցում է ցուցաբերում խնդիրների լուծմանը՝ օգնելով իր հաճախորդներին զարգացնել բիզնեսը տարբեր բնագավառներում:

Արդեն 3 տարի է Երեւանում գործում է ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ DataArt Armenia-ն, որը վերջերս նոր գրասենյակ է բացել «Դվին» հյուրանոցային համալիրի տարածքում: iTel.am-ի թիմը շրջել է գրասենյակով, լուսանկարել ամենահետաքրքիր անկյուններն ու պատմում է՝ ինչպես է այնտեղ անցում աշխատակիցների առօրյան:

photo © Մեդիամաքս


Գրասենյակը նախագծված է մինչեւ 500 աշխատակցի համար: «Օփեն սփեյս»-ում տեղերն ընտրվել են վիճակահանության սկզբուքնով: Տարածքը բաժանել են մի քանի գոտիների՝ LUCKY TEAM տառերի համապատասխանությամբ, համարակալել աշխատանքային սեղանները, որից հետո յուրաքանչյուր թիմ կամ անհատ պատահականության սկզբունքով հանել է իր տեղի հերթական համարը:

photo © Մեդիամաքս


Տարածքի մեծության պատճառով աշխատակիցներն առաջին օրերին քարտեզից էին օգտվում: Դրանք մինչեւ հիմա էլ առկա են գրասենյակում, որպեսզի նորեկները եւս դժվարություններ չունենան:

photo © Մեդիամաքս


Տարածքի ընդհանուր դիզայնում առանձնանում են բաժանարար տախտակները, որոնց վրա հայ աշխարհահռչակ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հաղթական պարտիաներն են ներկայացված:

photo © Մեդիամաքս


Դիզայնի յուրահատկությունն էլ ամբողջացնում են պատերին փակցված «DataArt IT Museum»-ի ցուցանմուշները:

photo © Մեդիամաքս


Շրջելով գրասենյակի տարածքով՝ կարելի է հանդիպել ամենատարբեր աշխատանքային սեղանների՝ կանոնակարգված, կամ էլ աշխատանքային խառնաշփոթ ոճում, բույսերով կամ փափուկ խաղալիքներով զարդարված:

photo © Մեդիամաքս


Հաճախ, աշխատանքային սեղանի տեսքը շատ բան կարող է ասել գործընկերոջ մասին:  

photo © Մեդիամաքս


Կարեւոր զանգերի, օնլայն հանդիպումների ժամանակ աշխատակիցները կարող են առանձնանալ մեկ հոգանոց աշխատասենյակ-խցիկներում, որը թույլ է տալիս ազատ խոսել՝ չխանգարելով մյուսների լռությունը: Այս խցիկները ունեն առանձին օդափոխության համակարգ, հնարավոր է կարգավորել նաեւ լույսի ուժգնությունը:

photo © Մեդիամաքս


Բացի սեփական աշխատանքային սեղանից, գրասենյակում բազում այլ հատվածներ կան, որտեղ եւս աշխատելը հարմարավետ է:

photo © Մեդիամաքս


Կան մի քանի հանգստի գոտիներ, բազմոցներ եւ սեղաններ, որոնց շնորհիվ աշխատանքային միջավայրից ձանձրանալը շատ դժվար է դառնում:

photo © Մեդիամաքս


photo © Մեդիամաքս


DataArt-ի գրասենյակում յուրաքանչյուրը կարողանում է գտնել իր համար ամենահարմարավետ անկյունը:

photo © Մեդիամաքս


Թիմային քննարկումների, տարբեր հանդիպումների համար գրասենյակն ունի մի քանի meeting room-եր: Սենյակներն ունեն թափանցիկ պատեր, սակայն ցանկության դեպքում դրանք կարելի է ծածկել վարագույրներով:

photo © Մեդիամաքս


Թե ինչպես անվանել այդ սենյակները, թիմը երկար է մտորել: Ի վերջո, որոշել են կանգ առնել հայկական սիրված մրգերի ու հատապտուղների անունների վրա՝ թութ, մոշ, բալ, ծիրան, թուզ, նուռ: Հանդիպման գնալիս այս անունները նաեւ տրամադրություն են հաղորդում, դե պատկերացրեք այսպես. «Մեկ ժամից հանդիպում ենք թուզում»:

photo © Մեդիամաքս


Ավելի մեծաքանակ հանդիպումների, անձնակազմի հավաքների կամ սեմինարների համար օգտագործվում է ամֆիթատրոնի գոտին: Հյուրերին եւս այստեղ են ընդունում: Մնացած ժամանակ այն ազատ օգտագործվող տարածք է:

photo © Մեդիամաքս


Փոքր-ինչ հոգնած աշխատակիցների համար համապատասխան լուծումը եւս կա: Վարագույրով առանձնացվող սենյակ-խցիկներում կարելի է մի փոքր «աչք կպցնել»: Դրանք առանց դռան անելը եւս միտում ունի. գուցե ինչ-որ մեկը շատ խորը քներ ու գործընկերները չկարողանային արթնացնել:

photo © Մեդիամաքս


Տնօրենի ու փոխտնօրենի սենյակի համար եւս պետք էր տարբերվող անուն մտածել: Տարբերակներից մեկն այն «վերեւ» անվանելն էր, որ կատակը, թե «վերեւներից են ասել», ավելի դիպուկ լիներ:

photo © Մեդիամաքս


Սակայն այս պարագայում գուցե որոշ մարդիկ հումորը լավ չհասկանային: Մյուս տարբերակը եւս շատ օրիգինալ էր, այդպես, երբ որեւէ մեկը հարցնում է, թե որտեղ են Արսենը կամ Իշխանը, պատասխանը շատ պարզ է հնչում՝ «Սենյակում»:  

photo © Մեդիամաքս


Գրասենյակի տարածքում ինքնագլոր եւս կա, սակայն սա ոչ այդքան տարածքում շրջելու, այլ ընդմիջմանը պոնչիկների հետեւից գնալու համար է: Աղջիկներն են նվիրել տղաներին փետրվարի 23-ի առթիվ, որ հեշտությամբ դրա վրա բարձեն պոնչիկներով կամ այլ քաղցրեղենով լի տոպրակները:

photo © Մեդիամաքս


Ամեն հարկն ունի իր խոհանոցը, որոնք երկուսն էլ ակտիվ են օրվա գրեթե ցանկացած ժամի: Գործընկերներից շատերը, հաճախ, մյուսներին հրավիրում են խոհանոց՝ միասին մի քաղցր բան վայելելու:

photo © Մեդիամաքս


Շատ աշխատակիցներ էլ գերադասում են գրասենյակի խոհանոցում անցկացնել նաեւ իրենց ուրբաթ երեկոները:

photo © Մեդիամաքս


Եթե որեւէ մեկն ուտելիք է պատվիրել, որն ինչ-որ պատճառով չի ուտելու, հեշտությամբ կարող է հյուրասիրել գործընկերներին՝ «Eat me» ինքնակպչուն պիտակը փակցնելով դրա վրա: Հատկապես օրվա վերջում շատ սոված մեկը հաստատ երախտապարտ կլինի:

photo © Մեդիամաքս


Խոհանոցում տեղադրված են նաեւ աղբի տեսակավորման տարաներ՝ պլաստիկի, թղթի եւ ապակու համար:

photo © Մեդիամաքս


Աշխատանքին զուգահեռ սուրճ եւ թեյ նախընտրողների համար յուրաքանչյուր հարկում կա նաեւ սուրճի գոտի, որը շատ ավելի մոտ է, քան խոհանոցը:

photo © Մեդիամաքս


«Lost and found box»-ն այստեղ շատ արդիական է, որովհետեւ մշտապես որեւէ մեկն ինչ-որ իր է թողնում գրասենյակի մի անկյունում, գործընկերներն էլ գիտեն՝ հետո որտեղ է փնտրելու:  

photo © Մեդիամաքս


Միասին հմտությունները զարգացնելն ավելի զվարճալի է: Անգլերեն նոր բառեր ու արտահայտություններ սովորելու համար կա Ducktionar-ն: Երբ աշխատակիցներից մեկն անգլերեն նոր բառի կամ արտահայտության է հանդիպում, այն գրի է առնում ու նետում արկղը: Որոշ ժամանակ հետո այն բացելու են ու գրատախտակի վրա գրեն բառերի նշանակությունները, որպեսզի անցնող-դարձողները հեշտությամբ մտապահեն դրանք:

photo © Մեդիամաքս


Իսկ ինչ գրասենյակ, առանց հանգստի գոտու: DataArt-ում հանգստի գոտում կարելի է սեղանի թենիս խաղալ, բիլիարդ, սեղանի ֆուտբոլ կամ Platstation:

photo © Մեդիամաքս


Այստեղ նաեւ կիթառ են նվագում կամ շախմատ խաղում:

photo © Մեդիամաքս


Տարածքում նաեւ մարզասրահ կա, որն օր օրի համալրվում է նոր սարքավորումներով:

photo © Մեդիամաքս


Գուցե հարց առաջանա, թե ինչքանով է հարմար աշխատասենյակում մարզասրահ հաճախելը: Այս մասին ընկերությունը եւս հոգացել է. գրասենյակը հագեցած է նաեւ ցնցուղներով:

photo © Մեդիամաքս


Մեկ խոսքով՝ արված է ամեն ինչ, որ աշխատակիցներն իրենց զգան ինչպես տանը:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի