11:49 | 27.11.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 37945

Ամենանորաձեւ IT գրասենյակները. VMware Հայաստան

Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:

Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:

Ամերիկյան VMware ընկերությունը վիրտուալիզացիայի եւ ամպային ենթակառուցվածքների (cloud infrastructure) համաշխարհային առաջատար է: Այն ունի ավելի քան 500 հազ. հաճախորդ եւ 55 հազ. գործընկեր: Ընկերությունն առաջարկում է լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի դինամիկան եւ ապահովել ընտրության ազատությունը:

2010թ. ձեռք բերելով Integrien կորպորացիան` VMware-ը Հայաստանում հիմնել է հետազոտությունների եւ մշակումների իր գրասենյակը:

VMware-ի գրասենյակը եռահարկ է


Ընկերությունում աշխատում է 90 մարդ


Խորհրդակցային բազմաթիվ սենյակներից մեկը


VMware-ում աշխատելը ուրախ է :)


Խոհանոցում


Քաղցրավենիքի պակաս այստեղ երբեւէ չկա 


Շախմատի ծրագրավորող «արքաները»


Սեղանի թենիսի ներքին առաջնության եզրափակիչը


Սերվերներ. «Խորհրդավոր ձայներ»-ի սենյակը


Ընկերությունն ապագայում ծրագրում է այստեղ դասընթացներ անցկացնել


Տարբեր տարիների պատենտների մասին: Ի դեպ, հայաստանյան գրասենյակն իր պատենտների քանակով VMware-ում առաջատար է


Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի