13:54 | 04.10.22 | Նորություններ | 1601

Հայտնի են Նորարարության մրցույթի հաղթողները

Երեւանի պետական համալսարանում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ամենամյա «Նորարարության մրցույթ»-ի մրցանակների հանձնման արարողությունը։

«ԱՐՓԱ» հիմնադրամի հայտարարած մրցույթի նպատակը գիտությունը, կրթությունը, առողջապահությունն ու տեխնոլոգիաները զարգացնելն է։

Հիմնադրամի կողմից սահմանված 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակների համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ քիմիայի ինստիտուտ) եւ Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոն)։

«Մենք խրախուսում եւ աջակցում ենք այն ընկերություններին, որոնք ստեղծում են այնպիսի նորարար լուծումներ եւ ծառայություններ, որոնց հիմքում գիտությունն է», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետեւ ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները։