12:46 | 04.10.22 | Նորություններ | 1062

WhatsApp-ը նոր գործառույթ է մշակում

WhatsApp հավելվածի օգտատերերն այսուհետ բջջային սարքերից օգտվելիս հնարավորություն կունենան կիսվել զանգերի հղումներով։

Նմանատիպ գործառույթ առկա է նաեւ FaceTime, Zoom եւ նման այլ հավելվածներում։ Որոշ օգտատերերի մոտ զանգերի հատվածում կհայտնվի «ստեղծել հղում զանգի համար» գործառույթը։ Ընդ որում, այն կգործի հավելվածի բոլոր օգտատերերի համար, անգամ եթե նրանք նշված չեն կոնտակտային ցանկում։

Հաղորդվում է, որ նոր գործառույթը դեռ մշակման փուլում է եւ առաջիկայում հասանելի կլինի օգտատերերին։

Այս գործառույթից բացի, ներկայացվել է եւս մի նոր հնարավորություն։ Շուտով WhatsApp-ի օգտատերերը կկարողանան տեսազանգեր իրականացնել 32 օգտատիրոջ հետ: