15:02 | 30.09.22 | Նորություններ | 2203

Հայկական Hexowatch-ը GetApp 2022-ի վարկանիշում 1-ին տեղն է զբաղեցրել

Hexowatch-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը GetApp 2022 տվյալների վերլուծության ծրագրային ապահովման վարկանիշում՝ ստանալով առավելագույն 100 միավոր:

Հայկական Hexact ընկերության մշակած Hexowatch-ն արհեստական բանականությամբ համալրված առցանց փոփոխությունների մոնիտորինգի եւ ծանուցման գործիք է, որը թույլ է տալիս տեղեկանալ ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, կոդի, տեխնոլոգիական, հասանելիության կամ գների փոփոխությունների մասին:

GetApp-ը համեմատել է ավելի քան 300 բարձրակարգ տվյալների վերլուծության ծրագրակազմ՝ հիմնված անցյալ տարվա օգտատերերի արձագանքների վրա:

GetApp-ի առաջատարների վարկանիշը հիմնված է վերջնական օգտագործողների գնահատականների վրա հինգ հիմնական ոլորտում՝ օգտագործման հեշտություն, արժեք, ֆունկցիոնալություն, հաճախորդների աջակցություն եւ առաջարկելու հավանականություն: