14:07 | 30.09.22 | Նորություններ | 2273

Երեւանում կգործի «Մաթիկո» մաթեմատիկայի խորացված ամերիկյան դպրոցը

Հոկտեմբերին Երեւանում կբացվի Նյու Յորքում հիմնադրված «Մաթիկո» խորացված մաթեմատիկայի դպրոցը: Այն անվճար կլինի վիրավոր եւ զոհված հայ զինվորների ընտանիքների անդամների համար:

«Մաթիկո»-ն գործում է Միացյալ Նահանգներում 2012 թվականից:

«Մենք խթանում ենք երեխաների սերը եւ ձգտումը դեպի մաթեմատիկան, քաջալերում նրանց հասնել իրենց կարողությունների գագաթնակետին եւ սովորեցնում հաղթահարել տարբեր մարտահրավերներ: «Մաթիկո» դպրոցում ուսուցումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս պատրաստել ուսանողների, որոնք կարող են դիմել միջազգային լավագույն համալսարաններ»,- նշել է Նյու Յորքի «Մաթիկո» դպրոցների հիմնադիր Սամվել Սահակյանը:

Դասերը լինելու են անգլերեն` ԱՄՆ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված կրթական ծրագրերով: Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները, ստանալ մնայուն գիտելիքներ եւ հմտություններ ողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից:

«Մաթիկո»-ն աշակերտներին պատրաստում է այնպիսի միջազգային օլիմպիադաների եւ մրցաշարերի, ինչպիսիք են մաթեմատիկայի ամերիկյան մրցաշարը եւ Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարը (8-12-րդ դասարանցիների համար):

Տարրական և միջին դպրոցի աշակերտներին դպրոցն առաջարկում է Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts եւ շատ այլ մրցաշարերի մասնակցություն:

Դասընթացներ.

-    Անգլերենի ընդարձակ դասընթացներ
-    ԱՄՆ-ի ընդհանուր հիմնական ստանդարտ (ԱՄՆ-ի կանոնավոր դպրոցական ծրագիր)
-    Սինգապուրի մաթեմատիկա (խորացված դպրոցական ծրագիր)
-    Մաթեմատիկայի ազգային եւ միջազգային օլիմպիադայի դասընթացներ (առավելություն է լավագույն բուհեր դիմելիս)

Երեւանում կլինեն բաց դռների օրեր.

-    Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-15:00,
-    Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-20:00:

Դպրոցի ներկայացման եւ բաց դասընթացի հրավերի համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ կարճ հայտը: Բաց դռների մասնակիցները կստանան 20% զեղչ ուսուցման առաջին 3 ամիսների համար: Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետեւյալ հղումով կամ զանգահարեք +374 77 12 56 06 հեռախոսահամարով: