12:11 | 30.09.22 | Նորություններ | 1559

PyCon Armenia'22 համաժողովն անժամկետ հետաձգվել է

PyCon Armenia-ն հայտարարել է, որ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, նոյեմբերի 5-ից 6-ը կայանալիք PyCon Armenia'22 համաժողովն անժամկետ հետաձգվում է։

PyCon Armenia'22-ի նպատակը Հայաստանում python համայնքի զարգացումն է: Այս տարի առաջին անգամ առցանց ձեւաչափից անցում էր կատարվել օֆֆլայնի: PyCon Armenia'22 երկօրյա միջոցառմանը նախատեսվում էր 30-ից ավելի տեղական եւ միջազգային խոսնակների մասնակցություն, Python ծրագրավորման լեզվի վերաբերյալ ելույթներ եւ պանելային քննարկումներ։

Նոր ամսաթվի եւ այլ մանրամասների մասին կազմակերպիչները լրացուցիչ կհայտարարեն։