16:06 | 29.09.22 | Նորություններ | 1817

Հայաստանը 80-րդն է «Նորարարությունների գլոբալ ինդեքսում»

Հայաստանը 80-րդն է «Նորարարությունների գլոբալ ինդեքս-2022» հետազոտության մեջ:

Ամենամյա զեկույցը հրապարակվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից (WIPO):

Հետազոտության մեջ ներկայացված են 132 երկրներ:

Դրանում նշվում է, որ 2020 թվականին միջին եկամուտ ունեցող երկրների դասին պատկանող Հայաստանն ու Ադրբեջանը ավելացրել են հետազոտության եւ զարգացման (R&D) ծախսերը, համապատասխանաբար, 8.5 եւ 7.3 տոկոսով:

Թուրքիան զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 47-րդ, Վրաստանը 74-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 93:

2022թ. «Նորարարությունների գլոբալ ինդեքսը» առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Շվեյցարիան, ԱՄՆ-ն եւ Շվեդիան: