11:41 | 29.09.22 | Նորություններ | 1602

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S23 եւ S23 + ֆլագմանների առաջին նկարները

Հայտնի ինսայդեր @OnLeaks-ը կիսվել է Samsung Galaxy S23 շարքի նոր ֆլագմանների առաջին պատկերներով։ Ռենդերները ստեղծվել են նոր սմարթֆոների վերաբերյալ արդեն իսկ առկա տվյալների հիման վրա:

Դատելով այդ նկարներից՝ Galaxy S23-ը եւ S23+-ն արտաքուստ էական տարբերություններ չունեն, միայն էկրանի չափսերն են այլ։

Galaxy S23-ը կունենա 6,1 դյույմանոց էկրան եւ 146,3 × 70,8 × 7,6 մմ չափսեր (համեմատության համար, նախորդը՝ S22-ն, ուներ 146 × 70,6 × 7,6 մմ):
Galaxy S23+-ն ունի 6,6 դյույմանոց էկրան՝ 157,7 × 76,1 × 7,6 մմ, իսկ S22+-ը 157,4 × 75,8 × 7,6 մմ է:

photo © OnLeaks


Թվում է, որ հիմնական արտաքին տարբերությունը նախորդ սերնդից կլինի տեսախցիկի մոդուլի դիզայնը՝ հետեւի երեք ոսպնյակը չեն միավորվի ընդհանուր գծով։

Առայժմ սրանք միայն առաջին պատկերներն են։ Նոր մանրամասների հայտնվելուն պես արտապատկերումները կփոխվեն: Պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է 2023 թվականի սկզբին։