14:04 | 30.09.22 | Նորություններ | 1280

Picsart-ը «Լավագույն API դեբյուտ» անվանակարգում արժանացել է 2022 API Awards-ի

Picsart-ի API ծրագիր Picsart for Developers-ը «Լավագույն API դեբյուտ» անվանակարգում արժանացել է 2022 API Awards-ի։

Սա նշելու համար ընկերությունը 1 միլիոն դոլար արժողությամբ ծրագրավորողների հիմնադրամ է գործարկում, որը 1000 ծրագրավորողի կտրամադրի $1000 API վարկեր՝ Picsart-ի ստեղծագործական գործիքներն իրենց հարթակներում ինտեգրելու համար:

API Awards-ի խորհուրդն ընտրել է Picsart for Developers-ը՝ հաշվի առնելով 3 չափանիշ՝ API ոլորտի նկատմամբ ուշադրության եւ իրազեկվածության բարձրացումը, ծրագրավորողների եւ ինժեներական համայնքի ընդհանուր վերաբերմունքն ու կիրառությունը, ոլորտում նորարարության տեխնիկական առաջատար լինելը:

Այս տարվա սկզբին Picsart-ը գործարկել էր իր Picsart for Developers-ը, որպեսզի բիզնեսին հասանելիություն տա իր խմբագրման առաջատար գործիքները, որոնք ընկերությանը դարձրել են աշխարհի ամենամեծ ստեղծագործական հարթակներից եւ համայնքներից մեկը։