12:28 | 27.09.22 | Նորություններ | 1111

NASA-ի ավագ աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը Երեւանում դասախոսություններ կվարի

Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին Երեւանի Պետական Համալսարանում ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի Հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս եւ Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը հանդես կգա դասախոսություններով։

Պրոֆեսոր Հայրապետյանի դասախոսությունները սեպտեմբերի 28-ին՝ The Search for Life in the Universe եւ սեպտեմբերի 29-ին՝ Solving Puzzeles of the Moon and Mars թեմաներով են։

Լեզուն անգլերեն է, մուտքն՝ ազատ։ Դասախոսություններին կհաջորդի հարց ու պատասխան:

Հանդիպումը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ հրավիրյալ հետազոտողներ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների եւ ընկերությունների հետազոտողների հետ համագործակցությամբ խթանել համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունը եւ միջազգային համագործակցությունը:

Միջոցառման բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։