09:48 | 27.09.22 | Նորություններ | 1331
Ամփոփվել է Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթը: Մրցույթին մասնակցել է շուրջ 800 հանրակրթական դպրոցի ավելի քան 11000 աշակերտ եւ ուսուցիչ Հայաստանից ու Արցախից։
Team Telecom-ից հայտնեկ են, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտը, ինչպես նաեւ նրանց ուսուցիչներն ու տնօրենները պարգեւատրվել են բազմաթիվ արժեքավոր եւ խրախուսական մրցանակներով։
Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակից՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երեւանից Մանե Սահակյանը եւ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացել են նոութբուք, պլանշետ եւ սմարթֆոն։
«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- նշել է Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։